Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Ներգանգային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am

Ներգանգային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am

Ներգանգային հիպերտենզիան /ՆԳՀ/ ճնշման բարձրացումն է գլխում: Այն կարող է ի հայտ գալ գլխուղեղի հիվանդությունների ժամանակ/ գլխուղեղային վնասվածք, ուռուցք, ներգանգային արյունազեղում, էնցեֆալոմենինգիտ և այլն/: Առաջանում է գլխի պարունակության ծավալի մեծացման հետևանքով /ողնուղեղային հեղուկի՝ լիքվորի ավելացում, ուղեղի այտուց, երակային կանգ, ուռուցք/:

Ներգանգային հիպերտենզիայի ամենատարածված պատճառը գլխի վնասվածք է: Հաջորդ հաճախ հանդիպող պատճառներից է գլխուղեղի ուռուցքը, որը բարձրացնում է ներգանգային ճնշումը և՛ իր ծավալով, և՛ սեղմման հետևանքով լիքվորի կանգ և կուտակում առաջացնելով:

Գլխուղեղի իշեմիկ ախտահարումները, վարակները նույնպես կարող են առաջացնել ՆԳՀ: Ավելի հազվադեպ հանդիպող պատճառներից է ուղեղի ցիտոտոքսիկ այտուցը /կապարային թունավորում, լյարդային անբավարարություն՝ Ռեի համախտանիշի ժամանակ/:

Երբեմն պատճառ է հանդիսանում հակաբեղմնավորիչների, կորտիկոստերոիդների կամ որոշ հակաբիոտիկների երկարատև ընդունումը:

Բարորակ ՆԳՀ-ն /իդիոպաթիկ ՆԳՀ , գլխուղեղի պսևդոուռուցք/ ևս ներգանգային ճնշման բարձրացման պատճառներից է: Այն հաճախ դիտվում է մեծ քաշով դեռահաս աղջիկների մոտ, բայց կարող է լինել նաև վենոզ սինուսի թրոմբոզի ժամանակ:

Կլինիկական արտահայտությունը

Կլինիկան կախված է պաթոլոգիկ խնդրի տեղակայումից, տարածվածությունից և ընթացքից:

Ախտանշաները

Ախտանշաններն են՝ գլխացավը, սրտխառնոցը, փսխումը, վատ ինքնազգացողությունը:

Հնարավոր են գիտակցության խանգարումներ, հիշողության, ուշադրության խանգարում, ցնցումներ, վեգետատիվ-վիսցերալ խանգարումներ: Լինում են նաև քնկոտություն, ախորժակի անկում, մկանային կարկամություն:

Եթե հիպերտենզիան երկար է տևում, դրան ավելանում է նաև տեսողության խանգարումը, տեսողական նյարդի պտկիկի այտուցը:

Ծանր դեպքերում դիտվում է ուղեղի արտամղում, բրադիկարդիա, շնչառության խանգարում:

Ախտորոշումը

Կարևոր է նախ նյարդաբանի զննումը: Հետազոտություններից արվում են ողնուղեղային պունկցիա, ակնահատակի հետազոտություն, ԿՏ, ՄՌՏ, ՄՌ անգիոգրաֆիա:

Բուժումը

Ներգանգային ճնշումն իջեցնելու համար նշանակվում են միզամուղներ /ֆուրոսեմիդ և այլն/, օգնում է նաև ողնաշարային պունկցիան:


Անհրաժեշտ է շտապ ախտորոշում իրականացնել և բուժումը կազմակերպել՝ առաջնորդվելով հիմնական հիվանդությամբ և պատճառով:                                                                         

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ